▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ալիեւի հետ. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Մյունխենյան հանդիպումից

Դիտեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքերի ներկայացուցիչների  հետ հանդիպմանը մանրամսներ է ներկայացրել Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից, որին մասնակցել էր նաեւ Գերմանիայի կանցլերը:

«Ըստ էության կարեւոր մի հարց կար սեղանին դրված, որը հետեւյալն էր, որ կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում եւ Բրյուսելյան հանդիպման ընթացքում եւ, ըստ էության, եթե ամփոփենք, հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում կհանդիպեն արտքաին գործերի նախարարները, որից հետո նաեւ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանդիպում: Ընդհանուր առմամբ, եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահվեն, դպայմանավորվածությունների կատարումը կօգնի սահմանային լարվածության նվազմանը, էլի եմ ասում, եթե պայմանավորվածությունները պահվեն: Մենք մեր կողմից, իհարկե, հաստատակամ ենք այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալուն»,-ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ ԱԳ նախարարների հանդիպումը պետք է վերաբերվի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը եւ համաձայնեցմանը:

«Իհարկե, խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք սկզբունքային հոդվածներ դեռեւս համաձայնեցված չեն, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն եւ պայմանավորվել ենք այս աշխատանքները իրականացնել»,-ասաց նա:

«Կա մեր իրականության մեջ 2 ընկալում: Այն ընկալումների փոփոխությունը, որ իմ մեջ է տեղի ունենում, տեղի է ունենում նաև մեր ժողովրդի մեջ, որովհետև մեր ժողովրդի ընտրությամբ եմ ես ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, որովհետև դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է: Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Այս ճանապարհին շատ վտանգեր կան, բայց այս ճանապարհով չգնալն ավելի մեծ վտանգներ է պարունակում»,- զրույցում վստահություն հայտնեց Փաշինյանը:

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее