Ի՞նչ սահմանազատում եք անում Գեղարքունիում․ մեկնաբանում է մարզպետը
«Գեղարքունիքը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ, մնացած հարցերը՝ իրավապահներին»,-այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե մարզում քրեական ենթամշակույթ կրող անձինք մարդկանց են սպանում։ *** |
«Արդյո՞ք ճիշտ են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդների պնդումները, թե Գեղարքունքի մարզի բնակիչների վրա մարզպետի մակարդակով ճնշումներ կան, որպեսզի նրանք չմասնակցեն հավաքներին»,-Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցրեցին լրագրողները։ «Ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը։ Փորձում են մեղավորներ փնտրել՝ արդարացնելու իրենց մոտ չստացված արարքները։ Փոխանցեք, որ Գեղարքունիքի մարզում այդպիսի բան չկա, չարաչար սխալվում են։ Մոտները չի ստացվում, մեղավորներ են փնտրում»,-պատասխանեց մարզպետը։ |