Կիրանցիները նորից փակեցին միջպետական մայրուղին․ Ի՞նճ վիճակ է Տավուշում: Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է:
Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար:
***
Դիտեք նաև՝
Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այս մասին «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել է ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։
Մեքենաները սովորաբար շարժվում են Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:
Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։
***
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Հանձնելով Տավուշի ռազմական դիրքերը առանց խաղաղություն կնքելու, Փաշինյանն ավելի հնարավոր է դարձնում պատերազմական գործողությունները Հայաստանի դեմ:
Կառավարման և դիվանագիտության ձախողումներով նա տապալել է խաղաղության բոլոր պլանները և հիմա անցել է Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական ախորժակները պատառ առ պատառ բավարարելու գործին, ինչը, սակայն, իր իսկ խոստովանությամբ չի կանխում պատերազմը:
Իրանը արմատապես փոխել է ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում և մեզ պետք է ակտիվ համագործակցություն զարգացնել նրա հետ անվտանգության բնագավառում»։
Դիտեք նաև՝
|
ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանցիները տոնում են ՀՀ իշխանությունների հերթական կոլաբորացիոնիատական քայլը… դե իսկ իշխանական քարոզիչներն էլ բացառիկ «հաղթանակ»-ի մասին ստեր են տարածում… Ափսոս է մեր երկիրը, ափսոս են մեր կյանքերը, նվիրումն ու կռիվը, երանի այն օրվան, երբ կոլաբորանտներն այլևս չեն լինի իշխանության…երանի այդ օրը չուշանա»։ |


