«Մենք այլընտրանք պիտի ունենա՞ք, թե՞ չէ։ Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է։ Եթե էդ մարդիկ տալիս են, անկեղծ են․․․ ես չեմ հավատում, որ գազ կտան, ուղղակի խոսակցականի մեջ ասում են։ Իրենք առաջարկում են, մենք կորոշենք՝ առնե՞նք, թե՞ չէ»,- 24TV-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ» հայտարարությանը, ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ «Վերջ, առաջ, իրանց հետ հարևան ենք, հարևանին չես կարող փոխել, հետո՝ թշնամիներն ու բարեկամները հավերժական չեն, ամեն ինչ փոփոխական է»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս դրական էր գնահատել Ալիևի հայտարարությունը՝ հավելելով, որ պետք է քննարկել։ |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet