▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չենք խոսում, թե ի՞նչ կկորցնի ՌԴ-ն` իր ռազմակայանը մեր երկրից հանելու դեպքում

Մենք միշտ քննարկում ենք, թե ինչ կկորցնենք մենք, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանի տարածքից: Իսկ ինչու չենք խոսում այն մասին, թե ինչ կկորցնի հենց բուն Ռուսաստանը, իր ռազմակայանը մեր երկրից հանելու դեպքում: եթե դնենք կշեռքի նժարների վրա, մեր ու ռուսների կորցրածը գուցե և ռուսների կորցրածը գերակշռի, որովհետև մենք էլի լավ վատ, թեկուզ Վրաստանի օրինակով կապրենք յոլա կգնանք, իսկ որ Ռուսաստանը կկրոցնի իր վերջին հենակետը Կովկասում, կուժեղացնի Արևմուտքի ու ՆԱՍՏՕ-ի ներկայությունը իր հարավում, ու նաև ճանապարհ կբացի արդեն Հյուսիսային Կովկասի թյուրքական ծագման ազգություններին, իրենց մայր ազգության ստեղծած պետության` Թուրքիայի շուրջ համախմբվելու համար, դրա մասին չգիտես ինչու ոչ մեկ ոչ խոսում է ոչ մտածում: Մենք փոքր երկիր ենք ու մտածում ենք զուտ սեփական գոյության պահպանման ու շարունակականության ապահովման տեսանկյունից, իսկ Ռուսաստանը որպես համաշխարհային Մեծ Քաղաքականության հիմնական խաղացողներից մեկը մտածում ու գործում է համաշխարհային ու տարածաշրջանային աշխարհաքաղաքականության դիրքերից ու այս դեպքում արդեն մի դասալիք մարդասպան զինվորը լուրջ գործոն չի նրա համար: Եթե հարկը պահանջի նրան գուցե Կարմիր հրապարակում էլ գնդակահարեն …. կարևորը այստեղ, ինչպես ասվում է` շահերն են, այն էլ գլոբալ ու ռեգիոնալ աշխարհաքաղաքականությունը: Պետք է միշտ հիշել Հայաստանն ու Գյումրին հատկապես Ռուսաստանի հարավային ռազմական ստրատեգիական ու գեոպոլիտիկ դարպասներն են:

 

 

Արման Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее