ԱԻՆ պաշտոնական կայքում գրված է.
Հարգելի´ քաղաքացիներ,
Խնդրում ենք անվտանգության նկատառումներից ելնելով ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի: Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:
Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: