▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է կառավարությունը մեղադրում Լիդիանին չհամագործակցելու մեջ, երբ փատացի խոչընդոտողները՝ ցուցարաներն են

Երեկ կառավարությունը`  հանձին վարչապետի, հետո նաև բնապահպանության նախարարը,  մեղադրեցին Լիդիան Արմենիային Ամուլսարի խնդրի շուրջ կառավարության հետ չհամագործակցելու համար:

Կառավարությունը չմանրամասնեց, թե ինչ խնդիրների շուրջ Լիդիանը չի համագործակցել կառավարության հետ:

Լիդիանից նույնպես արձագանք չեղավ:

Ենթադրաբար խոսքը Ամուլսարում ևս մեկ ստուգում անցկացնելու մասին է:

Ինչպես հայտնի է կառավարությունը ներգրավել է լիբանայան մի կազմակերպություն, որը պետք է փորձաքննի Ամուլսարը:

Asekose.am-ի տեղեկություններով, Լիդիանի ներկայացուցիչները ոչ միայն չեն խոչընդոտում, այլև մասնակցում են այս կազմակերպության այցին Ամուլսար:

Սակայն այսօր առավոտյան Ամուլսարի ճանապարհները փակած ցուցարարներն են, որ խոչընդոտել են կառավարության ներկայացուցիչների ու փորձաքննությունն իրականցնող լիբանայան կազմակերպության մուտքը Ամուլսար:

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը նաև լուսանկարներ ունի  դեպքի վայրից, որտեղ երևում է, թե ինչպես են կառավարության ներկայացուցիչները, հրավիրված փարձագետները փորձում մուտք գործել Ամուլսարի տարածք, որպեսզի սկսեն փորձաքննությունը, իսկ ոչ մեծաթիվ ցուցարաները խոչընդոտում են նրանց մուտքը:

Հետևաբար հարց է առաջանում, ինչու՞ է կառավարությունը մեղադրում Լիդիանին չհամագործակցելու մեջ, երբ փատացի խոչընդոտողները՝ ցուցարաներն են:

Այստեղ կառավարության համար ևս մի վտանգ է առաջանում:

Եթե ցուցարարները այսօրվանից  խոչընդոտում են փորձաքննության իրականացումը, ինչպես է կառավարությունը համոզելու նրանց ընդունել փարձաքննության արդյունքները:

 

Հեղինակ՝ 

Արսեն Մաթևոսյան

Դիտեք նաև տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее