▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էին ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում

Ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել երեկ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, որում ոստիկանները «ասֆալտին էին փռում» քաղաքացուն: Իսկ քաղաքացին բղավում էր՝ «արա խից, ի՞նչ եմ արել»։

Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է.

«Համացանցում տարածվել է մի տեսանյութ, ուր ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։

Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։

Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել է ոստիկանության տարածքային բաժին։

/filemanager/uploads/2020/05/week-5/Vostikanner.jpg

Պարզվել է, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ։

Առանց ԱՊՊԱ պայմանագրի և առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее