Galatv.am-ը գրել է. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հանրապետական անդամներ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանը եւ Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրել են հայկական պատվիրակության կատարած աշխատանքը:
Հարցին, թե ինչու պատվիրակության անդամներն այդպես էլ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևին հարց ուղղելու ցանկություն չհայտնեցին՝ դրսևորելով լռություն, Հերմինե Նաղդալյանը ի պատասխան նշեց, թե խնդիրը քննարկվել է պատվիրակության կողմից. «Միահամուռ բոլորի համաձայնությունը եղել է, որպեսզի հարցով հնարավորություն չտալ հակահայկական պրոպագանդային և շոուի նոր արարի, որին վստահաբար ձգտում և սպասում էր ադրբեջանական կողմը։ Մեր պատվիրակությունը շատ փորձառու է, և հավատացնում եմ՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ եղել են նման իրավիճակներ և փորձարկվել են բոլոր տարբերակները, իսկ որոշումը՝ հնարավորություն տալ ևս մեկ անգամ հակահայկական պրոպագանդայի, տակտիկապես սխալ կլիներ»,- նշել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում