▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Սահմանադրության անցումային դրույթներում Արցախի մասին հոդված չկա

«Երկիրը քաղաքական, տնտեսական, ռազմական լուրջ խնդիրների առջև է կանգնած, իսկ այդ ժամանակ մենք Սահմանադրություն ենք փոխում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝  եթե Սահմանադրության փոփոխության արդյունքում մենք ստանայինք պառլամենտական հանրապետություն, ապա, գուցե համաձայն լիներ.

«Երկու պալատ ունեցող խորհրդարանի դեպքում   ես կասեի՝ լավ է, գնում ենք դեպի դեմոկրատիա: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ միապալատ  խորհրդարանները հանգեցնում են դիկտատուրայի, կուսակցապետության: Տնտեսական աճի տեսանկյունից էլ՝ հաջողված երկրների 80 տոկոսում նախագահական համակարգ է,-նկատեց պատգամավորը»:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝  նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն ավելի շատ լիազորություներ ունի, բայց նրան միայն ԱԺ-ն է ընտրում:

«Սահմանադրության մեջ հոդված կա, որ ասում է՝ սուվերենության հարցերը դրվելու են հանրաքվեի.ինձ մոտ հարց է առաջանում՝ ո՞ր տարածքների  վերաբերյալ հարցրերն են հանրաքվեի դրվելու: Հին Սահմանադրությամբ, օրինակ եթե ասենք Նախագահը որոշում է կայացվում ինչ-որ շրջան զիջել,  ստորագրում է,  դա  գալիս է ԱԺ, իսկ նոր Սահմանադրությամբ միանգամից ԱԺ է գալիս, ես չգիտեմ, թե ինչ է լինելու: Խորհրդարանում էլ ասենք լինում է փակ գաղտնի քվեարկություն: Եթե չկա այս վտանգը, ապա ինչո՞ւ անցումային դրույթներում Արցախի մասին հոդված չկա»,-հարցնում է պատգամավորը:

Հրանտ  Բագրատյանն ասաց, որ հաջորդ խորհրդարանում իրեն տեսնում է.

«Պատկերացրեք, թե ես  չլինեմ այս խորհրդարանում՝ ինչ կլինի:  Քանի՞ անգամ եմ Անին ավերակ դարձնող օրենքները պահել»,-ասում է պատգամավորը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее