«Սահմանամերձ համայնքներում տոնական օր անցկացրեցինք։ Հպարտ եմ մեր սահմանապահ հայրենակիցներով, մեր դիրքապահ տղերքով, մեր կայտառ ու խելացի երեխաներով ու պատանիներով»,-գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով տեսանյութ։
Պատգամավորը նաև մեկ այլ տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես է նա պարում զինվորներին ու քաղաքացիների հետ։
«Սահմանամերձ Ճամբարակում տոնում ենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Աննկարագրելի հաճելի օր անցկացրեցինք )))»,-տեսանյութին կից գրել է ԱԺ պատգամավորը։


