▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Նիկոլը իր թեման «գցում» ժողովրդի գրպանը

Ինչպես է Նիկոլը իր թեման «գցում» ժողովրդի գրպանը

***

«Մայիսի 9-ին Հրապարակը լեփ-լեզուն էր, դուք ասել էիք՝ Հրապարակի լեփ-լեցուն լինելու դեպքում հրաժարական կտաք: Պատրա՞ստ եք գնալ արտահերթ ընտրությունների»,- ԱԺ-ում, դիմելով վարչապետին, հարցրեց լրագրողը: «Դուք ասացիք՝ ասել եմ, ձեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, գնալ, իմ ասածի մեջբերումը բերել: Գնացեք, բերեք»,- արձագանքեց Փաշինյանը:

***

«Զանգեզուրի միջանցքի հետ կապված որևէ բան չի քննարկվե՞լ, այսպես ասած»,- ԱԺ-ում լրագրողի հարցին Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ինչի՞ եք մեր քաղաքականությունների հետ կապ չունեցող բառապաշար օգտագործում՝ ինձ հետ զրուցելիս»: «Այսպես ասած եմ ասում»,- նշեց լրագրողը: «Այսպես ասած նախ չասացիք, երկրորդ՝ մեր օրակարգը խաղաղության խաչմերուկն է»,- արձագանքեց վարչապետը:

***

«Մեծաքանակ ոստիկաններ են հավաքվել ԱԺ շենքի մոտ, մտավախություն ունե՞ք, որ գործողություն կարող է իրականացվել»,- ԱԺ-ում, դիմելով վարչապետ Փաշինյանին, հարցրեց լրագրողը: «Եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նման միջոցառում են նախաձեռնում, առնվազն նշանակում է՝ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ որոշ խմբերի կողմից հնարավոր են սադրանքներ... Ոստիկանությունն ուժային կառույց է ու երբեմն լինում են դեպքեր, որ որոշակի ուժ է գործադրում, հետո ասում են՝ բա էդ ոստիկաններին ինչի՞ չեն դատում. ոստիկանին, իր աշխատանքը կատարելու համար, չի կարելի դատել»,- հայտարարեց Փաշինյանը:

***

«Մենք Հայաստանի 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել ու չենք հանելու: Սեղանին դրված է հետևյալը. սահմանազատման հանձնաժողովները հիմա համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակագը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով ու դրա հիման վրա շարունակվի սահմանազատումը: Պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ համատեղ որոշումով կշարունակենք սահմանազատման գործընթացը»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ բանակցային սեղանին հարց դրվա՞ծ է, որ մինչ խաղաղության պայմանագրի կնքումը, ադրբեջանցիները դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

***

«Սահմանադրության փոփոխությունների հարցը փորձել բերել բանակցությունների սեղան, խաղաղության գործընթացի տորպեդահարում է, ու չեմ բացառում՝ էդտեղ որոշակի միտումներ կան՝ միջամտություններ իրականացնելու ՀՀ ներքին գործերին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահմանադրության վերաբերյալ Բաքվի հայտարարություններին՝ ասաց վարչապետ Փաշինյանը: «Սահմանադրության փոփոխության մասին խոսել եմ դեռևս 2018-2019-ին ու մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ: Սահմանադրական փոփոխությունը բանակցության մաս լինել չի կարող»,- նշեց նա:

***

ԱԺ-ում, պատասխանելով լրագրողի հարցին՝ շարժման առաջնորդի հետ կարո՞ղ է հանդիպեք, վարչապետ Փաշինյանն ասել է. «Ո՞ր շարժման, ո՞ր առաջնորդի... Նախորդ անգամ էդ հարցին պատասխանել եմ»:

***

ԱԺ-ում վարչապետը կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ: Հարցերը վերաբերել են շարժմանն ու իր հրաժարականի պահանջին: «Տասնյակ անգամ ասել եմ՝ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»,- ասել է Փաշինյանը: Հարցին՝ եթե մտահոգություններ չունեք, ոստիկանական նման ուժեր ինչո՞ւ են կենտրոնացվել, ասել է. «ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее