▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Բագրատ Սրբազանին դիմավորում Կիրանցում

Ինչպե՞ս են Բագրատ Սրբազանին դիմավորում Կիրանցում․ Երևանից շարժվելիս Սրբազանն ասել էր՝ «Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը։Ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա»։

***

«Էդ ձևի ցանկապատ, փշալար էս տարածքում գոյություն չունի»,-Բագրատ Սրբազանի հետ զրույցում ասացին Կիրանցցիները՝ նկատի ունենալով օրեր առաջ Փաշինյանի ցուցադրած սահմանյին փշալարերը։ «Իսկ Բերքաբերի հողերը հետ տվեցի՞ն, դիրքը մնաց ադրբեջանցիների՞ն, թե՞ նահանջել են, մերոնք ե՞ն նահանջել։ Հիմա ստախոսության պատկերը ստացաք։ Ամեն դեպքում գնանք արձանագրենք, գուցե մի թաքնված տեղում գտնեք այդ փշալարերը»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ Կիրանցում միակողմանի զիջման արդյունքում ոչ միայն պետական սահմանի ամուր դիրքերն ու բնագծերն են քանդվել, այլ նաև մարդկանց սեփականության իրավունքներն են խախտվել։ «Այստեղ ստի պատմությունն եք տեսնում։ Մեր պայքարի տրամաբանությունը այդ սուտը կտրելն է»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее