▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Բարսելոնայում ադրբեջանցիները փորձել խափանել Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգը

 

Բարսելոնա քաղաքում, երեկ,  մարտի 31-ին տեղի է ունեցել  հայրենասիրական համերգ-միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին, որի ընթացքում պարգևատրվել  են 2016թ. Ապրիլյան պատերազմի հերոսներ Շուլի Հակոբյանը, Ռազմիկ Գասպարյանը և Սարգիս Ստեփանյանը:

Համերգի ընթացքում ելույթ են ունեցել   Արսեն Գրիգորյանը (Մրոն), Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Դավիթ Խաչատրյանը, դուդուկահար Հովհաննես Կարախանյանը և Բարսելոնայի «Հայք» պարային համույթը:

Մինչ ներսում համերգ էր, դրսում ցույց էին անում մի խումբ ադրբեջանցիներ,սակայն նրանց ներկայությունն ու աղմուկը չէր խանգարում հայկական ոգուն ու տոնին:

Նշենք, որ համերգի կազմակերպիչներն էին Բարսելոնայի «Հայք» միությունը և Եվրոպայի հայերի միությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее