zham.am-ը նոր մանրամասներ է ներկայացրել Մաշտոցի պողոտայից ՀԱԿ վեց ակտիվիստներին ոստիկանների կողմից բերման ենթարկելու դեպքից:
Երիտաասրդները մարտի 1-ի հանրահավաքն իրազեկող թռուցիկներ էին բաժանում, երբ նրանց մոտեցել են մի խումբ քաղաքացիական հագուստով երիտասարդներ և առանց ներկայանալու պահանջել են չբաժանել թռուցիկները: Քիչ անց միջադեպի վայր են ժամանել ՊՊԾ-ի մի քանի մեքենաներ և ոստիկանները առանց տեղեկանալու, թե ինչ է պատահել, քաշքշելով բերման են ենթարկել Կոնգրեսի երիտասարդներին, ինչպես նաև Սամվել Աբրահամյանին: Բերման են ենթարկվել, Սամվել Աբրահամյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Անի Գևորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Հայկ Պետրոսյանը, Դավիթ Վարդանյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում: