Ինչպե՞ս են թալանում Սիրիայի նախագահ Ասադի տունը. Հիշեցնենք՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է մայրաքաղաք Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ»՝ երկրում ռազմական գործողությունների ֆոնին։
Համացանցում են հայտնվել Սիրիայի վարչապետի կադրերը, նրան ուղեկցում են գրոհայինները․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ավելի վաղ, Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին հանդես էր եկել հայտարարությամբ։ Վարչապետն ասել էր, որ պատրաստ է համագործակցել և խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։ «Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած կառավարության հետ, որին կընտրեն սիրիացիները։ Ձեռք ենք մեկնում ընդդիմադիրներին, ովքեր հաստատել են, որ չեն վնասի որևէ մեկին»,- ասել էր նա։
***
Մերձավոր արևելքի ամենամեծ պետություններից մեկի՝ Սիրաիայի մայրաքաղաքը ոչ կանոնավոր զորքերը գրավեցին 10 օրում
Փոքրիկ Հայաստանն ու Արցախը՝ շնորհիվ տարիներ շարունակ մեծ ջանքերի ու զոհողությունների կառուցած բանակի, ադրբեջանական կանոնավոր բանակին, նրան ամեն կերպ օգնող 2 պետությանը (Թուրքիա, Իսրայել) և ահաբեկիչներին դիմագրավեցին 44 օր։
Ընդ որում բուն պատերազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի անգամ ավելի քիչ տարածք, քան թշնամուն հետո հանձնվեց ստորագրությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան
***
ՀՀ-ի համար սա նոր մարտահրավեր է
Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։
Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, բայց ոչ ամենևին հուսահատության պատճառ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ բացվում են նաև հնարավորություններ։
Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։
Իրանագետ Վարդան Ոսկանյան