▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես միշտ պարզվեց, որ այս հարցում ևս եզակի ենք

«Ես այս դեպքում ևս փորձեցի ուսումնասիրել միջազգային փորձը: Կա՞ արդյոք  աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ Սահմանադրությամբ արգելված է քացաքացուն  զրկել իր սեփականությունից առանց դատարանի վճռի: Ինչպես միշտ պարզվեց, որ այս հարցում ևս մենք ունիկալ ենք և աշխարում չկա մի երկիր, որտեղ Սահմանադրությունը թույլ չի տալիս արտադատական կարգով քաղաքացուն զրկել իր սեփականությունից»,- նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգմավորի խոսքով՝

«Մեր գործընկերը օրերս վերադարձել է ԱՄՆ-ից և պարզել, որ  իր բոլոր հաշիվների վրա կալանք է դրված, որովհետև տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: Մեր գործընկերը վճարել է տուգանքը՝ որպես օրինապահ քաղաքացի,  բայց ԴԱՀԿ-ին հասել է այլ տեղեկատվություն և քաղաքացու հաշվի վրա կալանք է դրվել: Վերադարձել է և անդորագիրը ներկայացրել, բավարարվել են մեկ նախադասւոյամբ՝ կներեք, տեղի է ունեցել թյուրիմացություն:  Այս հարցում ունիկալ ենք, որ քաղաացու ունեցվածքը բռնագանձվում է՝  ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ քաղաքացու իրավունքը»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը:

 ԱԺ նիստին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее