Բլոգեր Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով «Նիմֆոմանուհի» պոռնո-դրամայի երևանյան ցուցադրությունը չեղյալ հայտարարելու փաստին, «Ինչպես քաղաքականացնել «Նիմֆոմանկան» վերնագրի ներքո պարզապես ներկայացրել է լրատվական կայքերի անդրադարձն այս թեմայով.
Lragir.am
Լարս ֆոն Տրիերի ֆիլմը ուղղակի ջախջախեց Ռուսաստանի վերջնական ճիգերը տարածաշրջանում հաստատելու իր կայսերական նկրտումները: Հայաստանը կայսրության մաս կազմելու փորձերը ավելի պոռնոգրաֆիկ էեն, քան եվրոպական ռեժիսյորի դրաման:
Slaq.am
Լարս ֆոն Տրիերի կինոդրաման պետք է ցուցադրվեր Դալմա մոլի տարածքում, որն ինչպես գիտենք պատկանում է խոշոր բիզնեսմեն և բարերար Սամվել Կարապետյանին, ում գործարար ունակությունները բազմիցս առժանացել են բարձր գնահատականների: Սամվել Կարապետյանը այն հատուկենտ մարդկանցից է ում յուրաքանչյուր քայլը ուղղված է ի բարօրրություն սեփական երկրի և հայ ազգի:
Newsboook.am
.... Լարսը պետք է հասկանա, որ այն համակարգը ով ծնեց իրեն, նաև իրեն կործանելու է, և իր պնակածեզ գործունեությունը կհանգեցնի նրա վերջնական բարոյական արժեզրկմանը, ավելի չենք գրի, քանի որ Լարսը որդիներ ունի:
7or.am
Արդյոք Լարսի ֆիլմի շուրջ բարձրացրած աղմուկ է չի ուղղորդվում իրեն սպառած Բաղրամյան 26ից, որտեղ հասկանալով որ մեկ օլիգարխի տնտեսական գաղափարը տապալված է, անցել են իրենց համար ծառայող դհոլների վայրահաչոցի և օֆֆշորի թեման շեղելուն:
Ilur.am
Սպասելով ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստին, դեռևս չենք անդրադառնա այս աղմուկին, սակայն ընգծենք որ Սերժիկի իշխանությունը փորձում է Հայաստանը դարձնել պակիստանյան մի երկիր, ինչը լիովին բացատրվում է թաթարմոնղոլական մտածելակերպով:
Շարունակելի է...
Հիշեցնենք, որ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Նիմֆոմանուհի» (Нифоманка) պոռնո-դրաման փետրվարի 13-ից ցուցադրվելու էր Երևանում` «Սինեմա սթար» կինոթատրոնում:
Սակայն երեկ պարզ է դարձել, որ կինոթատրոնը հրաժարվել է ֆիլմը ցուցադրել, և շատերի կողմից սպասված պրեմիերան այդպես էլ տեղի չի ունենալու: