«Շատերին ծանոթ կլինի տոնական օրերից հետո ի հայտ եկող հոգնածությունը, օրվա ընթացքում տրամադրության տատանումները և, իհարկե, նախկինում առկա քրոնիկական հիվանդությունների սրացումը։

Այս բոլորը հետևանք են տոնական օրերին տարատեսակ և մեծ քանակությամբ սննդամթերքների ընդունման, ալկոհոլի չարաշահման և ամենօրյա դրական սթրեսի առկայության, որոնք բերում են օրգանիզմում նյութափոխանակության որոշակի փոփոխությունների և տարատեսակ տոքսինների կուտակման»,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասել է ժիշկ-նյարդաբան Սարգիս Աբրահամյանը։
Բժշկի խոսքով՝ հետևելով մի քանի պարզ կանոնների՝ կարող ենք պահպանել մեր առողջությունը և խուսափել տոքսինների բացասական ազդեցությունից։
«Անհրաժեշտ է օրվա ընթացքում օգտագործել 2,5- 3 լիտր ջուր, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ջրում լուծվող թունավոր նյութերը՝ քրտնագեղձերի և երիկամների միջոցով։ Պատահական չէ, որ մարդու օրգանիզմը կազմված է 70-80 % ջրից։ Բացի այդ, ջուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից։
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց հատուկ սննդակարգին հետևելու ընթացքում նաև հաճախակի ջուր են օգտագործում, ավելի շուտ են ազատվում ավելորդ քաշից, քան նրանք, ովքեր օգտագործման մինիմալ չափով են բավարարվում: Իհարկե, այս կանոնը չի գործում այն մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկական հիվանդություններ, օրինակ՝ զարկերակային հիպերտենզիա, երիկամային և սրտային անբավարարություն․ նրանք պետք է խուսափեն մեծ քանակությամբ ջուր օգտագործելուց»,- ասել է Սարգիս Աբրահամյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


