▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն է լինելու Կառավարության դիրքորշումը, երբ Ադրբեջանը միանա ԵՏՄ-ին

Զարուհի Փոստանջյանի՝ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին ուղղված հարցը վերբերում էր նրան, թե Ադրբեջանն էլ է ցանակնում միանալ ԵՏՄ-ին և այս դեպքում ինչպիսի՞ն  է լինելու Կառավարության դիրքորշումը: 

«Երկրորդ, ՌԴ-ում այս անկայուն վիճակում մեր արտահանողները երբ արտահանեն իրենց ապրանքն այդ երկիր, որտեղ արդեն միջազգային պատժամիջոցներն են գործում, ռուբլին արժեզրկվում է, ինչպիս՞ն են լինելու օգուտները և կորուստները»,-հարցրեց Զ.Փոստանջյանը:

Պատգամավորի հաջորդ հարցերը վերաբերում էին լեզվին և որպես մաքսավոր աշխատող օտարերկրացիների քանակին:

Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից դեռ նման հայտ չկա և երբ որ լինի, այն ժամանակ էլ կքննարկվի:

Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկման հետ կապված խնդիրներին՝ Սուրեն Կարայանի խոսքով՝ դա տնտեսվարող սուբյեկտների բիզնես ռիսկեր են: Փոխարժեքի տատանումներ միշտ էլ լինում են:

«Այսօր անդամ չենք և դա լինում է: Այն կախված չէ մեր՝ ԵՏՄ-ին միանալու հետ»,-նշեց Ֆինանսների նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ փաստաթղթերը լինելու են անդամ երկրների լեզուներով, իսկ մաքսազերծումը կարող են իրականացնել և ռուսերեն լեզվով, և՛ հայերենով՝ նայած թե, ինչպիսին կլինի ներմուծողի ցանկությունը:

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее