▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է...

Հիասթափությունների օր...

Ներքաղաքական առումով այսօր բավական բուռը, բայց հիասթափեցնող օր էր...Առաջին հիասթափությունս կապված է ՀՀ կառավարության այն որոշման հետ, որ Սյունիքի մարզպետ վերանշանակվեց տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանը, որին ավելի շատ Լիսկա մականվամբ են ճանաչում...Ավելի վատ նվեր ՀՀ իշխանությունները չէին կարող մատուցել ժողովրդին...Սրանով ևս մեկ անգամ իշխանությունները փաստեցին, որ իրենց ծառայություններ մատուցողները կարող են լինել ԲԵՍՊՌԵԴԵԼ և ԱՆՊԱՏԺԵԼԻ ամեն հարցում...Այս նշանակումից հետո հիմա էլ ակտիվանալու են մյուս տխրահռչակ անպատժելիները...

Երկրորդ հիասթափությունս կապված է ընդդիմադիր գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր և վերջապես 1990 թ.օգոստոսի 23-ին «ՀՀ Անկախության Հռչակագիրը» ընթերցած Արամ Մանուկյանի հետ...Այսօր Աբովյանում տեղի ունեցած «Եռյակի» հանրահավաքի ժամանակ Ա.Մանուկյանը թույլ է տվել ոչ միայն քաղաքական գործչին,այլ նաև ՏՂԱՄԱՐԴՈՒՆ վայել արարք՝ հայոյանքների տարափ շռայլելով գործող նախագահի, նրա եղբոր և փեսայի հասցեին՝ հիշելով նրանց տատերին...Սա արդեն անընդունելի է...

Քննադատեք, պահանջեք, բացահայտեք իշխանությունների «բացերը», բայց մի անցեք այն «կարմիր գիծը», որից հետո «քաղաքականություը» ներթափանցում է միջանձնային հարաբերություններ՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով...

Հ.Գ.Պետք չէ մոռանալ. «Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ»...Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է...Միակ մեղքն այստեղ ժողովուրդն է...Դրա համար էլ ընտրել է արտագաղթի ճանապարհը...

Գագիկ Համբարյան

Կարդացեք նաև` «Ե՛ւ մեր ժողովրդի, ե՛ւ մեր Տերը Աստված է. Շարմազանովը պատասխանում է Մանուկյանին»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее