Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Ռոման Ղարախանյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։