▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանությու՞ն քննչական կոմիտեում

Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դրսում​ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 62-ամյա Միսակ Պողոսյանն է:

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի 2 ավագ տեսուչներ ինչ-որ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի հետ Մ.Պողոսյանին ձեռնաշղթայված տեղափոխել են Արարատի մարզային քննչական վարչություն և ներկայացրել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչին: Ավագ քննիչի աշխատասենյակում որոշ ժամանակ մնալուց հետո Մ. Պողոսյանը դուրս է եկել քննիչի աշխատասենյակից և համայնքային ոստիկաններին ու քրեական հետախուզության օպերլիազորին հայտնել է, որ ինքը քննիչից թույլտվություն ունի, ապա քայլերն ուղղել է քննչական վարչության միջանցք: Համայնքային ոստիկանները գնացել են նրա ետևից:

Ըստ նախնական տեղեկությունների, Մ. Պողոսյանը մոտենում է միջանցքի պատուհանին, ապա ոտքը կտրուկ դնում պատուհանի տակ դրված սեղանին, վայրկյանական բարձրանում սեղանի վրա և շենքի 3-րդ հարկի բաց պատուհանից կամ փորձել է դիմել փախուստի, կամ էլ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել:

Համայնքային ոստիկաններից մեկը փորձել է բռնել նրան, սակայն չի կարողացել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее