Ռուսաստանի պետդուման գարնանային նստաշրջանի վերջին օրերին արագացված ձևով ընդունում է Անդրեյ Կլիշասայի օրինագիծը, որով նախատեսվում է խստացնել քրեական պատիժը անջատողական բնույթի կոչերի:
Օրենքով առաջարկվում է անջատողականության համար ազատազրկել 3-4 չորս տարով, իսկ ինտերնետում արված անջատողական կոչերը հավասարեցնել մամուլում արվածներին և ազատազրկել 5 տարով:
Ակնհայտորեն այս օրենքն ընդունվում է Ղրիմի հարցի համատեքստում, որովհետև ոչ խոհրդարանական ընդդիմության լիբերալ հատվածը կասկածի տակ է դնում Ղրիմի միացման օրինականությունը:Այս օրենքի ընդունումն երկու խնդիր է լուծում:
Նախ, նոր «զենք » է դառնում իշխանությունների համար՝ «անհնազանդներին սանձելու» համար:Իսկ որ ամենակարևորն է՝ ազգային վարչական միավորներում բացառում է ինքնորոշման որևէ դրսևորում:
Սա հատկապես զարմանալի է մի երկրի համար, որը ոչ թե ունիտար պետություն է, այլ՝ դաշնություն: