▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտեգրվում ենք աշխարհին. քյարթիզմն իր դիքրերը զիջում է նոր տղերքին, որոնք էլ ոչ մի սրբություն չունեն

Բայց որ անկեղծ ասեմ, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, ես չէի պատկերացնում, թե ինչ աստիճանի ցինիզմի են ունակ իմ ճանաչած մարդկանցից շատերը: Ու այդ ցինզիմը ինչ աստիճան կարող են քողարկել ամենանվիրական գաղափարների փաթեթի մեջ: Կասեք, էլի առանց անուններ տալու, ինչ որ մութ ակնարկներ եմ տալիս: Բայց ի՞նչ անեմ, չեմ կարող իրոք սա չարձանագրել, ի վերջո մարդ եմ, եւ մենակ բանականություն չէ որ ունեմ, այլեւ հույզեր, զգացմունքներ: Ի՞նչ անես, երբ տեսնում ես, թե ինչ 100 տոկոսանոց, հաշվարկված ցինիզմով են գործում մարդիկ, ես կասեի նույնիսկ աննախադեպ Հայաստանի անկախության պատմության մեջ: Կարծում եք չափազանցնում եմ, ես կասեի՝ դեռ մեղմացնում եմ: Սա քաղաքական վերլուծություն չէ, սիրելիներս, պարզապես զուտ մարդկային գրառում: Թվում է, թե մեր հասարակական կյանքում ամեն բան եղել է: Բայց այն ինչ տեսել ենք, մոտակա տարիների ցինիզմի համեմատ կարող է թվալ մանկական խաղ եւ երանության դրախտ: Ինտեգրվում ենք աշխարհին, ինչ ասեմ, զարգանում ենք, քյարթիզմն իր դիքրերը զիջում է նոր տղերքին, որոնք էլ ոչ մի սրբություն չունեն:

 

 

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее