Ինտերպոլի կորած ղեկավարը հայտնաբերվել է։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Մեն Հունվեյն, ամենայն հավանականությամբ, կալանավորված է Պեկինում։

Ըստ South China Morning Post-ի հրապարակման՝ «անցյալ շաբաթ Չինաստանում վայրէջք կատարելուն պես տղամարդուն տարել են կարգապահական իշխանությունները հարցաքննելու համար»:

Հավելենք, որ Մեն Հունվեյի անհետացման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 5-ին: Հաղորդվում էր, որ 64-ամյա Մեն Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից ուղեւորվել էր Չինաստան: Այդ օրից մինչեւ հիմա ոչ ոք նրանից ոչ մի տեղեկություն չի ստացել:


