▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Iphone-ից ու ֆեյսբուքից էլ կհրաժարվենք

«Այս պայմանագիրը փաթաթվել է մեր վզին: Այո՛, բանակցել եք, թղթի վրա գրված ինչ-որ բաներ եք բերել ու բոլորիս համոզում եք, որ այստեղ այս տեսակի հնարավորություններ կան: Ի՞նչ հնարավորություն է այն մեզ տալիս: Ի դեպ, քանի՞ փաստաթուղթ ենք մենք կարողացել կյանքի կոչել: Ունենք ՀԱՊԿ համաձայնագիրը, իսկ, թե ինչքանով ենք այն օգտագործում՝ չգիտեմ, Համաշխարհային առևտրի կազմակերպության հետ համաձայնագիրը, այնտեղ քանի՞ անգամ ենք հարց բարձրացրել, որ բիզնես շահերը պաշտպանենք»,-խոսելով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացնելու մասին հարցից՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Անջատելու են հասարակության ձայնը, հայտարարելու են, որ Iphone ու ֆեյսբուք չպետք է լինեն: Չկա վստահություն ցանկացած սննդի ապրանքի վրա: Այս տեսակի Հայաստանի մասի՞ն ենք երազում, թե՝ այն, որտեղ մարդու իրավունքները կհարգվեն, քաղաքացիական հասարակության ձայնը լսելի կլինի: Ինչքան էլ որ ասենք՝ սա տնտեսական է, այն, ի վերջո, քաղաքականությունն է փոխելու և, բնականաբար, Հայաստանը դառնալու է այնպիսին, ինչպիսին կլինի այդ տնտեսության արժեքային համակարգը: Ցավոք, ԵՏՄ անդամների մեջ գործող արժեքային համակարգն այն չէ, ինչ մեզ պետք է: Հայաստա՞նն է փոխելու արժեքային համակարգը, կասկածում եմ: Կախվածությունն ամենավատ երևույթն է»,-ասաց պատգամավորը:

«Այս պայմանագիր փաթաթվել է մեր վզին: Այո՛, բանակցել եք, թղթի վրա գրված ինչ-որ բաներ եք բերել ու բոլորիս համոզում եք, որ այստեղ այս տեսակի հնարավորություններ կան: Ի՞նչ հնարավորություն է այն մեզ տալիս: Ի դեպ, քանի՞ փաստաթուղթ ենք մենք կարողացել կյանքի կոչել: Ունենք ՀԱՊԿ համաձայնագիրը, իսկ, թե ինչքանով ենք այն օգտագործում՝ չգիտեմ, Համաշխարհային առևտրի կազմակերպության հետ համաձայնագիրը, այնտեղ քանի՞ անգամ ենք հարց բարձրացրել, որ բիզնես շահերը պաշտպանենք»,-խոսելով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու մասին հարցից՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ավելի շատ կեղտոտ փողեր են պտտվում, քան մաքուր, դատական համակարգերը, որտեղ մարդուն կարող են ձերբակալել, իսկ պատճառը քաղաքական հայացքն է.
«Անջատելու են հասարակության ձայնը, հայտարարելու են, որ Iphone ու ֆեյսբուքը չպետք է լինեն, որտեղ վստահություն չկա ցանկացած սննդի ապրանքի վրա: Այս տեսակի Հայաստանի մասին ենք երազում, թե՝ այ, որտեղ մարդու իրավունքները կհարգվեն, քաղաքացիական հասարակության ձայնը լսելի կլինի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее