▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը սպառնում է բացահայտ կերպով մեղադրել Ադրբեջանին

 

Իրանի օդային տարածքում օգոստոսի 23-ին խոցված իսրայելական անօդաչու թռչող սարքի թռիչքի մեկնարկի վայրի վերաբերյալ Իսլամական Հանրապետության ԶՈՒ ԳՇ ղեկավարի տեղակալ Մասուդ Ջաիրին հայտարարել է. «ԱԹՍ-ն ուղարկվել է Իրանի հյուսիսում տեղակայված, նախկինում Խորհրդային Միության մաս կազմած պետություններից մեկից»: Իրանցի զինվորականը պահանջել է նաև, որ վերոնշյալ պետությունը որոշակի քայլեր ձեռնարկի, որոնք կարող են որպես փոխհատուցում ընկալվել Թեհրանի կողմից, հակառակ դեպքում, Իսլամական Հանրապետությունը բացահայտ մեղադրանք կառաջադրի: «Մենք կհայտարարենք այդ պետության անունը, որպեսզի բոլորն իմանան»,- հայտարարել է Ջաիրին:
Իրանից հյուսիս նախկինում ԽՍՀՄ մաս կազմած երեք պետություն կա՝ Հայաստանն, Ադրբեջանը, Թուրքմենստանը: Հիմք ընդունելով ադրբեջանաիսրայելական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հանրահայտ փաստերը, պարզ է դառնում, թե ում է ակնարկում իրանցի բարձրաստիճան զինվորականը:

Իրանի օդային տարածքում օգոստոսի 23-ին խոցված իսրայելական անօդաչու թռչող սարքի թռիչքի մեկնարկի վայրի վերաբերյալ Իսլամական Հանրապետության ԶՈՒ ԳՇ ղեկավարի տեղակալ Մասուդ Ջաիրին հայտարարել է. «ԱԹՍ-ն ուղարկվել է Իրանի հյուսիսում տեղակայված, նախկինում Խորհրդային Միության մաս կազմած պետություններից մեկից»: Իրանցի զինվորականը պահանջել է նաև, որ վերոնշյալ պետությունը որոշակի քայլեր ձեռնարկի, որոնք կարող են որպես փոխհատուցում ընկալվել Թեհրանի կողմից, հակառակ դեպքում, Իսլամական Հանրապետությունը բացահայտ մեղադրանք կառաջադրի: «Մենք կհայտարարենք այդ պետության անունը, որպեսզի բոլորն իմանան»,- հայտարարել է Ջաիրին: Իրանից հյուսիս նախկինում ԽՍՀՄ մաս կազմած երեք պետություն կա՝ Հայաստանն, Ադրբեջանը, Թուրքմենստանը:

Հիմք ընդունելով ադրբեջանաիսրայելական ռազմատեխնիկական համագործակցության վ երաբերյալ  հանրահայտ  փաստերը, պարզ է դառնում, թե ում  է  ակնարկում  իրանցի  բարձրաստիճան  զինվորականը:

Արմեն Պետրոսյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее