|
«Ճիշտն ասած իրոք բուժման կարիք ունեմ, որովհետև մի միչ հարբուխ եմ, որը տասը օրից ավել չի անցնում: Այնպես որ շնորհակալ եմ իմ առողջկան վիճակով այդպես հետաքրքրվելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի արտահայտությանը, որ «Փաշինյանը բուժման կարիք ունի»: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ Ի՞նչը կարող է զինվորին ինքնասպանության հասցնել. Փաշինյանը մտադիր է արհեստական բանականության օգնությամբ հետաքննել ու հասկանալ հայկական բանակում ինքնասպանությունների պատճառները Առիթը ապրիլի 14–ին զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանի մահվան դեպքն է, որի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ «Դա միայն վկայում է` մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։ ԱԽ վերջին նիստում ես հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, որոնք հնարավորություն կտան տվյալները մշակել և տեսնել` կա՞ն ինչ–որ կրկնվող հատկանիշներ։ Ենթադրենք` ընտանեկան վիճակ։ Եթե մենք ինֆոն ամբողջությամբ վերբեռնենք, ապա ԱԲ–ն կարող է ասել, որ նրանք ունեն հետևյալ ընդհանրությունները»։ |
«Իրոք, բուժման կարիք ունեմ ». Նիկոլ Փաշինյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


