▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ Ձեր վարքն ինչպե՞ս եք գնահատում, երբ քաղաքացու կարտոֆիլը ցրիվ եք տալիս». լրագրողը՝ Աղազարյանին

«Թագուհի Թովմասյանի՝ որպես հանձնաժողովի նախագահի աշխատանքից գոհ չեմ, որպես լրագրողի՝ գոհ եմ: Ինքը չի կատարել իր պարտականությունները: Բազմաթիվ հրապարակային միջոցառումների ժամանակ իր ներկայությամբ վիրավորական խոսքեր են հնչել հայ ժողովրդի հասցեին ու ինքը քար լռությամբ կամ հեգնական ժպիտով է եղել»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին: Լրագրողի դիտարկմանը՝ «իսկ երբ Դուք քաղաքացու կարտոֆիլը ցրիվ եք տալիս, վիրավորում, Ձեր վարքը ո՞նց եք գնահատում», արձագանքել է. «Տեսնո՞ւմ եք, Թովմասյանն այստեղ էլ է թերացել ու չի պաշտպանել կարտոֆիլ ծախողի իրավունքները»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее