▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին

«Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր  Հայաստանի մաս  չի կազմում» ,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով Աստանում հնչած հայտարարություններից:
Հարցին՝ առանց ԼՂՀ-ի մտնելու ենք Մաքսային միություն, նախարարն արձագանքեց. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:
Նա հայտնել է , որ ԼՂՀ ապրանքները ազատորեն շրջանառվելու են և մեր շուկայում, և ԱՀԿ անդամ երկրների շուկայում, և ԵՄ-ի շուկայում: «Այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի առաջացել, ինչի՞ եք այդքան անհանգստանում մի երրորդ, չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց»։
Ճշտող հարցին՝ Ալիևի նամակը Ճշմարիտյանի համա՞ր էլ էր տհաճ, նա արձագանքեց. «Բոլորիս համար էր տհաճ»։

«Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր Հայաստանի մաս  չի կազմում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Աստանայում հնչած հայտարարությանը:

Հարցին, թե առանց ԼՂՀ-ի մտնելո՞ւ ենք Մաքսային միություն, նախարարն արձագանքել է. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:

Հիշեցնենք, որ  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված  նիստում, հայտարարեց, թե կա իրենց համար ոչ այնքան հաճելի մի հարց, որը, սակայն, կարելի է հետո լուծել: Ու, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից նամակ են ստացել, ըստ որի՝ «Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է վերապահումով՝ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների  շրջանակներում են, ինչպես ԱՀԿ-ում է»: Այլ կերպ ասած, Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее