▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ միթե ես, Անի Զախարյանս, պիտի բացատրեմ քեզ....Խոսք առ Լևոն Տեր-Պետրոսյան

Խոսքս ուղղում եմ Լևոն Տեր Պետրոսյանին․․․Գիտեմ հաստատ, որ խոսքս տեղ է հասնում․․․
Եղբայր, Լևոն, քեզ տրված էր հնարավորություն 91թ․-ին կերտելու իսկապես անկախ, ինքնիշխան Հայաստան,քանզի աշխարհաքաղաքական այդ պահի իրադրությունն այնպիսինն էր, որ ԽՍՀՄ բոլոր երկրները գնացին այդ ճանապարհով ԽՍՀՄ փլուզումից հետո։ Դրա փոխարեն, դու ոչ թե սկսեցիր ինքնուրույն տնտեսություն կառուցելու դժվարին գործին ձեռնամուխ լինել, այլ ստորագրեցիր մի փաստաթուղթ, որով Հայաստանը զրկվում էր սեփական տնտեսություն ունենալու բոլոր հնարավորություններից։ Իսկ միթե ես, Անի Զախարյանս, պիտի բացատրեմ քեզ, որ անկախության իրական երաշխիքը դա երկրի կայուն և զարգացող տնտեսությունն է, ինչը թույլ կտա խուսանավելու բոլոր քաղաքական ճնշումներից։ Քո սխալ կառավարման և քաղաքական անհեռատեսության արդյունքում են այսօր քո նշած մայրերը և կանյաք այս վիճակում հայտնվել։ Հիմա զղջացել ես և ուզում ես իրավիճակ շտկել" Լավ, դրան էլ ենք պատրաստ, բայց դա միմիայն իրական ազգային չափորոշիչների հենքի վրա։ Այլ քաղաքական զարգացումների դեպքում դու լուրջ հակառակորդ կունենաս և եթե նա այսօր դեռ համացանցում է, վաղը կհայտնվի ուղիղ քո դիմաց քո իսկ հրավիրած հավաքներին, կկանգնի հենց քո առջև ու պատասխան կպահանջի,այնպես որ լավ կշռադատիր քայլ անելուց առաջ։ Իմ, հայ ժողովրդի ճակատագիրը խաղալիք չի,ժամանակն է սա բոլորը գիտակցեն...

 

Անի Զախարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее