▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ շատերն ասում էին` չեն գա մարդիկ․Արայիկ Հարությունյան

«Փաստորեն ստացվեց»,-  ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանն  այսօր թանգարան է գնացել, որից հետո Ֆեյսբուքում հայտնել՝ ով է իրեն այս նախադասությունն ասել։

«Այս խոսքերը հնչեցրեց Սարյանի տուն-թանգարյանի տնօրեն Ռուզան Սարյանը, երբ տեղեկացրեց, որ արդեն մի քանի տասնյակ մարդ այցելել է իրենց թանգարան ՀՈՒՆՎԱՐԻ 1-ին: Իսկ շատերն ասում էին` չեն գա մարդիկ ...

Տիկին Սարյանին տեղեկացրի, որ Սպենդիարյանի 150-ամյակի կապակցությամբ Սարյանի էսքիզներով վերականգնելու ենք «Ալմաստ» օպերայի ձևավորումը և, բնականաբար, բեմադրվելու է օպերան»,- Ֆեյսբուքյան հանրությանը տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար՝

Հայաստանի պատմության թանգարան 
Հայաստանի ազգային պատկերասրահ 
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Մարտիրոս Սարյանի տուն թանգարան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Հովհաննես Թումանյանի թանգարան
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Երվանդ Քոչարի թանգարան
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее