▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկապես սիրեցի հայերին և Երևանը. Սթիվեն Էնոչ

Օրեր անց մեկնարկում են մինչև 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումները: Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը համալրել է ԱՄՆ Ուսանողական լիգայի (Խմբ. առաջին դիվիզիոն) լավագույն կենտրոնականներից մեկը՝ Սթիվեն Էնոչը:

Մասնագետների կարծիքով՝ Էնոչը համարվում է NBA-ի ապագա աստղ: 1997 թվականին ծնված բասկետբոլիստը 2մ 10սմ  հասակ ունի: Ծնվել է ԱՄՆ-ի Նորուոկում (Կոննեկտիկուտ) և խաղում է «UConn»  բասկետբոլային ակումբում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Էնոչը խոստովանեց, որ շատ է հավանել Երևանը և հայերին:

-Սթիվեն, ինչպե՞ս ստացար Հայաստանի հավաքականին միանալու առաջարկը:

-Նրանք կապվեցին իմ նախկին մարզչի հետ, ով առաջարկը փոխանցեց ներկայիս մարզչին: Վերջինս ծանոթ էր Հայաստանի հավաքականի մարզչին, ով հետաքրքրված էր Ամերիկայի մի քանի խաղացողներով:

 

-Մինչև հրավեր ստանալը, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:

-Երբ հրավերը ստացա, համացանցում փնտրեցի «Հայաստան»-ը: Գեղեցիկ պետություն էր: Լսել եմ ձեր պատմության մասին: Ես մի քանի խաղացողների գիտեմ, ովքեր ուրիշ երկրներ են ներկայացնում: Սակայն ոչ բոլորը լավ գիտեն Հայաստանը: Ես առաջինն էի, որ եկա այստեղ:

 

-Մոտ 3 շաբաթ է , ինչ այստեղ ես և մարզվում ես հավաքականի հետ: Ի՞նչ կասես թիմակիցներիդ մասին:

-Իմ թիմակիցները լավ տղաներ են: Նրանք ինձ եղբոր պես ընդունեցին:

 

-Հասցրե՞լ ես տեսնել Երևանը:

-Այո, այն իսկապես շատ գեղեցիկ է: Նման չէ խիտ բնակեցված Նյու Յորքին, որտեղ բարձր շենքեր և խելահեղ խցանումներ են: Ես իսկապես սիրեցի այս փոքրիկ քաղաքը:

 

-Ի՞նչն ես ամենից շատ հավանել հայերի մեջ:

-Ամենից շատ սիրեցի այն փաստը, որ նրանք ցանկանում են քեզ ուշադիր լինել, հարցեր տալ: Չեն վախենում շփվել նոր մարդկանց հետ:

 

-Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Ի՞նչ ակնկալիքներով ես մեկնում Հունաստան:

-Միայն ոսկե մեդալի:

 

-Շնորհակալություն և հաղթանակ ձեզ:

Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Հունաստանի Խալկիդա քաղաքում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее