▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետության» թուրք զինյալների մասնակցությամբ տեսանյութ է տարածվել համացանցում

 

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ խոսում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինված ուժերի կազմում կռվող 2 թուրք զինյալները, իսկ նրանց շուրջ հավաքված նույնպես թուրք ահաբեկիչները լսում են նրանց:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տեսանյութը հայտնվել է այս օրերին, երբ թուրքական սոցմեդիայում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում «ԻՊ»-ի` Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել-չստանձնելու վերաբերյալ:
Տեսանյութում իրենց «Իսլամական պետության Ջեզիրե վիլայեթի թուրք մոջահեդներ» բնորոշող խումբը բաղկացած է 14 հոգուց: 8 րոպե 45 վայրկյան տևող բարձրորակ թուրքերեն լեզվով ու արաբերեն տողատակերով տեսանյութը նախատեսված է թուրքական լսարանի համար:
Տեսանյութում ամերիկյան արտադրության F-16 ինքնաձիգներով «ԻՊ»-ի թուրք ահաբեկիչները իրենց հայրենակիցներին կոչ են անում միանալ ջիհադին ու «ԻՊ»-ին: Տեսանյութում Թուրքիայի ներկայիս կառավարությունը անվանվում է «թաղութ»`Ալլահի կամքը չճանաչող: Վերջում էլ կոչ են անում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն չունեն գնալու և կռվելու «ԻՊ»-ի շարքերում, ոտքի կանգնել իրենց երկրներում:
   
Աղբյուր`    Ermenihaber

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ խոսում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինված ուժերի կազմում կռվող 2 թուրք զինյալները, իսկ նրանց շուրջ հավաքված նույնպես թուրք ահաբեկիչները լսում են նրանց:Թուրքական «Milliyet» թերթի կայքը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տեսանյութը հայտնվել է այս օրերին, երբ թուրքական սոցմեդիայում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում «ԻՊ»-ի` Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել-չստանձնելու վերաբերյալ:

Տեսանյութում իրենց «Իսլամական պետության Ջեզիրե վիլայեթի թուրք մոջահեդներ» բնորոշող խումբը բաղկացած է 14 հոգուց: 8 րոպե 45 վայրկյան տևող բարձրորակ թուրքերեն լեզվով ու արաբերեն տողատակերով տեսանյութը նախատեսված է թուրքական լսարանի համար:

Տեսանյութում ամերիկյան արտադրության F-16 ինքնաձիգներով «ԻՊ»-ի թուրք ահաբեկիչները իրենց հայրենակիցներին կոչ են անում միանալ ջիհադին ու «ԻՊ»-ին: Տեսանյութում Թուրքիայի ներկայիս կառավարությունը անվանվում է «թաղութ»`Ալլահի կամքը չճանաչող: Վերջում էլ կոչ են անում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն չունեն գնալու և կռվելու «ԻՊ»-ի շարքերում, ոտքի կանգնել իրենց երկրներում: 

 Աղբյուր`    Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее