▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանիան ավելի հասանելի դարձավ հայերի համար. Հայաստանում բացվեց հյուպատոսարան

Իսպանիայով հետաքրքրված հայերն այլևս ստիպված չեն լինի այլ երկրների հյուպատոսարաններ դիմել:  Երևանում, Խանջյան 47/17 հասցեում բացվեց Իսպանիայի  հյուպատոսարանը: «Այսուհետ  կհեշտացնի այդ երկրով հետաքրքրված հայերի և Հայաստանով հետաքրքրվող իսպանացիների գործը»: Հյուպատոսարանի բացման պաշտոնական արարողությունից հետո  ASEKOSE.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում պատվո հյուպատոս Արմինե Ադամյանը՝ վստահեցնելով, որ հյուպատոսարանը կնպաստի Իսպանիա- Հայաստան փոխհարաբերությունների զարգացմանը:

«Հյուպատոսարանի գործունեությունը կխթանի համագործակցությունը բոլոր ոլորտներում . կրթական, մշակութային, ֆինանսատնտեսական  և այլն: Ես վստահ եմ, որ այն գործը, որ ստանձնել եմ կտանեմ մինչև վերջ և դա կապացուցեմ գործով »: Բացման խոսքում նշել է Արմինե Ադամյանը:

ASEKOSE.am -ի թղթակցի այն հարցին, թե հատկապես, որ ոլորտներով են հետաքրքրված հայերը, հյուպատոսը պատասխանել է. «Հայերն ավելի շատ հետաքրքրվում են Իսպանիայում զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներով: Շատերն ուզում են մեկնել Իսպանիա հանգստանլու, իսկ բիզնեսով հետաքրքրվողները հատկապես Իսպանիայից ապրանքներ ներմուծելու հնարավորություններն են ուզում ուսումնասիրել »: Նշել է պատվո հյուպատոսը:

Ռուսաստանում լիազոր և  և արտակարգ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալը նույնպես ներկա էր  բացման արարողությանը: Նա նշել է, որ իսպանիայում տնտեսական ճգնաժամը հաղթահարելուց հետո, Հայաստանում հյուպատոսարանի բացմանը կհաջորդեն այլ քայլեր: Մինչ այդ դեսպանը հանդիպել  և իր հավատարմագրերն էր հանձնել   ՀՀ արտգործ նախարար Էդուարդ Նալբանդյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее