Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրապարակել էր փաստաթղթեր`պարզաբանելով , թե որտեղից է գումարներ վերցրել իր առանձնատան կառուցման համար վերցրել:
Այս առիթով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր, թե չգիտեր, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի:
Հրապարակված փաստաթղթերին ու պարզաբանմանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը.
«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «168 ժամում» հրապարակել է փաստաթղթեր եւ դրանով իբր պարզաբանել, թե որտեղից է իր առանձնատան կառուցման համար վերցրել փողերը: Նա, ինչպես պարզվում է, լիազորագիր ունի տնօրինելու ԱՄՆ քաղաքացի Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը, որտեղ ինչպես կարելի ենթադրել Իշխան Զաքարյանի առանձնատան չափերով, միլիոնավոր դոլարներ են փոխանցվում: Սա, իհարկե, հաղորդում է հանցագործության մասին, եթե մեր իրավապահները քաջություն ունենան սրանով զբաղվելու: Իսկ ինչու է Բոյաջյանը այդ փողերը տալիս Իշխան Զաքարյանին: Իշխան Զաքարյանը եւ Ալբերտ Բոյաջյանը համատեղ բիզնես ունեն, սակայն հանրությանը այդ մասին ոչինչ չհայտնի չէ: Այդ մասին բնականաբար կողմերից ոչ մեկը չի խոսում: Այս բանկային հաշվի գոյությունը, հավանաբար այդ բիզնեսի մի մասն է կազմում: Չի բացառվում նաեւ, որ Միացյալ նահանգներից այդ փողերը դուրս են գալիս որպես բարեգործություն եւ Ալբերտ Բոյաջյանը դրանց համար ազատվել է որոշակի հարկային պարտավորոթյուններից: Իշխան Զաքարյանի այս հայատարարությամբ, վստահ եմ զբաղվելու են Միացյալ նահանգների հարկային մարմինները: Բայց սրանով պետք է զբաղվեն նաեւ մեր հարկային մարմինները, մի քանի տարի Իշխան Զաքարյանը եկամուտ է ստացել իր տան կառուցման համար եւ չի հարկվել»: