▲ Դեպի վեր

Пятница, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Իշխանական լրատվամիջոցները զրպարտում էին ինձ լրտեսության մեջ․ Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ինձ վրա կատարված մահափորձի օրերին իշխանական լրատվամիջոցները զրպարտում էին ինձ լրտեսության մեջ՝ իբր ես ինչ-որ նյութեր եմ ուղարկում Ադրբեջան։

Այն անձնավորությունը, ով իմ մասին նման բան էր դուրս տվել, քննիչի հարցաքննության պատասխաններից պարզ դարձավ, որ այդ ամենը եղել է իշխանության կողմից հորինված փուչիկ, քարոզչական զրպարտություն իմ նկատմամբ։

Գիտեմ, որ իմացել եմ՝ ադրբեջանական շպիոն է, ինչ է, սենց...

Չեմ կարող հստակ պատասխանել...

Դա էլ չեմ հաստատ ասում...

Դա կարող է ինձ թվում է...

Ներքին համոզմունքով եմ հիմա սենց խոսում...

Իմ հանրային գործունեության համար իշխանությունը նման ստոր ու կեղտոտ մեթոդներ է կիրառում՝ որպեսզի հանրության աչքում, զրպարտելով, ինձ ներկայացնի որպես Ադրբեջանի լրտես, ինչը չունի որևէ ապացուցողական հիմք։

Իշխանությունը Արցախը ծախի, Ադրբեջանի հետ եղբայրություն անի, իսկ ինձ ներկայացնեն որպես լրտես։ Սա ոչ միայն ցինիկ ու ստոր գործելաոճ է, այլև դասական փորձ՝ սեփական դավաճանությունը քողարկելու, իրենց հանցանքները թաքցնելու համար ինձ վրա նման պիտակ են կպցնում, բայց որքան էլ փորձեն, ճշմարտությունը չի լռվի։

Նման ստերով երկիրը առաջ չի գնա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее