▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակի»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․ «Իշխանական քարոզիչները երեկվանից մի անտուն մարդու տեսանյութ են տարածում համացանցում, ծիծաղում վերջինիս վրա՝ նրան իբր նույնացնելով Բագրատ Սրբազանի հետ։
Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ։
Խստորեն դատապարտում ենք կյանքի բարդ պայմաններում փողոցում հայտնված մարդու նկատմամբ ծաղրը և վերջինիս՝ Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող քարոզչական արշավում օգտագործելը»։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Քաղաքական շահարկման նպատակով՝ որոշ իշխանական արբանյակներ այս անօթևան մարդու գետնին քնած տեսանյութն են շրջանառում՝ ոտնահարելով այս անձի արժանապատվությունը։
Հերթական հակաբարոյական ու հակաիրավական վարքագիծը։
Հ.գ. Ի դեպ՝ Սրբազանին հեղինակազրկելու այս ստորաքարշ ու պրիմիտիվ ձևաչափը անաչառ հետևորդի մոտ զուտ բարկության ու Սրբազանին աջակցելու մղումներ է առաջացնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее