▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանամերձ կայքի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը

ՍիվիլՆեթը գրում է․ Իշխանամերձ Medianews.site կայքը ապրիլի 12-ին հրապարակել է գրառում՝ «Սամոն դարձել է մազերի ներկի բրենդային դեմքը․ Օհանյան» վերտառությամբ։ Կցված նյութում որպես աղբյուր ներկայացվում է «Աննա Օհանյան» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը, որում մեկնաբանվում է Սամվել Կարապետյանի տեսաուղերձը և նրա արտաքին տեսքը։ 

Օգտատերը այս գրառումն արել է ապրիլի 12-ին՝ ժամը 18:49-ին, և շուրջ 25 րոպե անց՝ 19:14-ին, այն արդեն հրապարակվել է Medianews.site-ում։ Հոդվածը գրելու պահին Օհանյանի էջում այդ  գրառումն ուներ ընդամենը վեց հավանում։

Առաջին անգամ չէ, որ այս օգտատիրոջ գրառումները հայտնվում են Medianews.site-ի էջերում։ Սակայն ո՞վ է «Աննա Օհանյանը», որի գրառումները տարածում է մեծ լսարան ունեցող էջը։ Պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտահաշվում առկա է ընդամենը երեք լուսանկար, որոնք ունեն արհեստականորեն գեներացված պատկերներին բնորոշ հատկանիշներ։

Պարզվում է՝ «Աննա Օհանյանը» միակը չէ։ #CivilNetCheck-ը հայտնաբերել է, որ Medianews.site-ը պարբերաբար վերահրապարակում է ֆեյսբուքյան օգտահաշիվների գրառումներ, որոնք հաճախ պարունակում են ընդդիմության ներկայացուցիչների հասցեին ուղղված վիրավորական ձևակերպումներ՝ դրանք ներկայացնելով որպես հանրային կարծիք։ Միևնույն ժամանակ, այդ օգտահաշիվների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց ինքնությունը չի հաստատվում, և բացակայում են իրական օգտատերերին բնորոշ ակտիվության նշաններ։

Medianews.site-ում բացակայում են տեղեկություններ խմբագրակազմի վերաբերյալ։ Կայքի հնարավոր կապերի վերաբերյալ լրատվամիջոցներում հնչել են պնդումներ, որոնք այն կապում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, սակայն դրանք հիմնված են եղել անուղղակի տվյալների վրա։ #CivilNetCheck-ին հաջողվել է հայտնաբերել տվյալներ, որոնք վկայում են կայքի և Չախոյանի միջև կապի մասին։ 

Երկու հավանումից՝ MediaNews․ «Աննա Օհանյանը» իրակա՞ն է 

«Աննա Օհանյան» օգտահաշիվը ստեղծվել է 2022-ի մայիսին։ Օգտահաշվում նշված է, որ ծնվել է 1993-ի հուլիսի 17-ին։ Ընտրողների ռեգիստրում նշված անուն-ազգանունով և ծննդյան տվյալներով անձ չի հայտնաբերվում։

Ներկայում օգտահաշվի հասանելի առաջին հրապարակումը 2026-ի հունվարի 20-ին է, երբ նա տեղադրել է իր գլխավոր լուսանկարը։ Այն հրապարակվել է գիշերը 00:54-ին, իսկ ընդամենը մի քանի րոպե անց՝ 01:13-ին, տեղադրել է գրառում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի մասին։ Այս գրառումը Ֆեյսբուքում ունի ընդամենը երկու հավանում, սակայն առավոտյան 9:30-ին վերահրապարակվել է Medianews.site-ում։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

info@asekose.am/095519696
Հասարակություն далее