▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության կերակրատաշտին կցված ակտիվ տզրուկները խիստ անհանգստացած են

«Վերջին շրջանում իշխանության կերակրատաշտին կցված ակտիվ տզրուկները խիստ անհանգստացած են, թե ինչու են սփյուռքահայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրվում ԲՀԿ-ին՝ լսելու իրենց մտահոգությունները: Ի դեպ, հրավիրում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր գնացել են սեփական երկրից, քանի որ որևէ հնարավորություն չեն ունեցել պահել իրենց ընտանիքը: Նրանք հիմնականում ունեցել են փոքր և միջին բիզնես և երկիրը լքել են իշխանության վարած քաղաքականության հետևանքով: Իսկ նման նախաձեռնությունները նպաստելու են արտագաղթողների թվի աճին»,-ԱԺ-ում խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից՝ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ և կրքերը հանդարտեցնելու ոչ արդյունավետ ճանապարհ է:

Հիշեցնենք, որ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее