▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը կրթված մարդկանց կարիք չունի, անկիրթներին հեշտ է մոլորեցնելը և մանիպուլացնելը. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընրությունունների արդյունքներին։

«Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը: Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալԵս բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհագստացած:  

/filemanager/uploads/armen_gevorgyan_1.jpg

Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն՝ Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 % էՍա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում՝ 23.3 %:

Բացի դրանից՝ Հայաստանում երեխաների մոտ 7 տոկոսը չի հաճախում դպրոց
 
Հենց սա է մեր խորքային խնդիրներից մեկըՆերկայիս իշխանությունները կրթված մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտություն չկաԱնկիրթ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և մանիպուլացնել

Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը։ Այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը, և այն խորապես մտահոգիչ է։

Կրթության համակարգի վիճակն այսօր դառնում է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը: Շատ հայեր դեռ կարևորում են իրենց երեխաների համար որակյալ կրթությունը և ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս:
Միշտ ավելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ, քան իրականացնել խորքային բարեփոխումներ և ճշգրիտ ամենօրյա կառավարում: Վերջինիս բացակայության պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, և բերքը կարող է չորանալ:  Եվ կրկին մեղավորը կլինեն նախկինները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее