▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը վախենո՞ւմ է ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ որևէ բան ասել

«Հանուն ազգի յուրաքաչյուրիս քայլը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հրայր Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում այլասերվածություն քարոզելու ալիք է բարձրացել: Կոստանյանի խոսքով՝ ԼԳԲՏ շարժումը ֆինանսավորվում է միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից:

«Համաշխարհային տրանսկորպորացիաները նրան ֆինասավորում են, որպեսզի նա քաոս տարածի ամբողջ աշխարհում, և ես վստահեցնում եմ, որ ԼԳԲՏ ալիքը ևս քաոս առաջացնելու  համար է»:

Ըստ Հրայր Թովմասյանի՝ իշխանությունն այսօր վախենում է ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ որևէ բան ասելուց, ինչն ունի իր պատճառը.

 

«Եվրոասոցացման պայմանագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մեծ ֆինանսներ են տրվելու Հայաստանին:  Այդ ռեսուրսները չկորցնելու համար փոքրամասնություններին պետք է տրվեն լայն իրավունքներ»,- նշեց «Հանուն ազգի յուրաքաչյուրիս քայլը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրը:

Կարդացեք նաև՝ ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականության երևույթը. Կոմիտաս Վարդապետ

Նոյեմբերի 15-18-ը իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել. ինչի համար են նախապատրաստվում

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատմեց Փարիզում ընկերոջ հետ ապրող հայ նույնասեռականի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее