Տեսանյութերին և Տավուշում իրադարձությունների զարգացմանը հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ժամանել է Ոսկեպար։ Դատապարտելով ընթացող սահմանազատման աշխատանքները՝ պատգամավորն ասել է, որ իշխանությունը բռնել է միակողմանի զիջումների գնալու ճանապարհը։ «Արդեն իսկ տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշում գործադրել, նույնիսկ ազատումներով սպառնալ։ Խնդիրն այն է, որ իրավիճակը բերել ու հասցրել են, ըստ էության, բախման։ Իշխանությունները դելիմիտացիայի, դեմարկացիայի անվան տակ փաստացի հողերը հանձնելու իրենց հատուկ գործընթացի մեջ են։ Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ քարտեզների հիման վրա են այս աշխատանքներն իրականացվում»,- նշել է պատգամավորը՝ միանալով բնակչներին։ |
***
Երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Ոսկեպարում է՝ եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքները դադարեցնելու պահանջով հավաքվածների կողքին․ «Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ չզբաղվել միայն կենցաղային խնդիրներով, մի կողմ դնել ամեն ինչ և գալ Տավուշ, որտեղ մեր բոլորի կարիքը կա, պետք է այս հակապետական, հակաազգային ծրագիրը կասեցնել»,- ասել է նա:
***
Բնակիչները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, իսկ հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ կոչ են անում մյուս մարզերի բնակիչներին միանալ բողոքի ակցիային: Ըստ լուրերի՝ մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն ուղևորվել են Տավուշ: Ասում են՝ ոստիկանությունը խոչընդոտներ է ստեղծում, մասնավորապես, պարեկները կանգնեցնում են Կիրանց մեկնող ավտոմեքենաները, փաստաթղթեր ստուգում, հարցուփորձ անում: Դիտեք նաև՝ |
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի ստեղծած հանձնաժողովի ցանկացած անդամ պետք ա գիտակցի, որ հողերի հանձնումը վաղը իրանց գրպանն ա գցելու, ասի «ես ինչ մեղավոր եմ, հանձնաժողովը որոշեց տա»։ Կոլեկտիվ պատասխանատվության տակ մտցնելը իր ստանդարտ գործելաոճն ա։ Եթե խնդիր չունեք պատասխանատու դառնաք հակասահմանադրական գործընթացի համար, անուններդ արդեն հրապարակված են, հետո չարդարանաք»: *** |
Ոսկեպարում բանկիչները սպասում են, թե երբ են ավարտվելու ականազերծման աշխատանքները։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու հավաքվածները հիշեցին ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, 2020 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ նրա հերոսական գործողությունները. «Այդ օրերին ոչ մեկիս մտքով չէր կարող անցնել, որ այս տարածքներում ինչ-որ մեկը նման բաներ կարող է անել»,- ասել է սրբազանը՝ ներկաների հետ ծափահարելով հաղթանակած գեներալին: *** Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այցելել է Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածք, ոստիկանները նրան ևս թույլ չտվեցին եկեղեցի գնալ։ Սրբազանն ակնկալում է, որ եկեղեցու դռները չեն փակվի բնակչության առջև և այսօր անպայման կմտնեն եկեղեցի։ Թեմի առաջնորդը ներկաներին հանգստություն պահպանելու կոչ է արել։ «Մեր ոստիկանությանը հրահանգ է տրված, որ թույլ չտան: Առավոտից ականազերծման աշխատանքներ են գնում. 20 անգամ էլ ականազերծեն, նշանակություն չունի, մեր խնդիրը ճշմարտության հաղթանակին հասնելն է, այդ օրը հեռու չէ»,- ասել է նա: |