Asekose.am Production-ը ներկայացնում է վավերագրական ֆիլմ համաշխարհային համբավ վայելող իտալացի գեղանկարիչ Բրունո Բրունիի մասին:
1959 թվականից ի վեր՝ Բրունո Բրունին անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Քյոլնում, Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Հռոմում, Տոկիոյում... նրա գեղանկարները, քանդակներն այսօր ներկայացված են Եվրոպական ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր թանգարաններում և անհատական հավաքածուներում: 2014-ի ապրիլին արվեստագետի ցուցահանդեսը Հայաստանում նոր շունչ հաղորդեց հայաստանյան մշակութային կյանքին:
Ցուցադրությունը «Անտիկյան» ցուցասրահի և «Ռենկո Արմէստեյտ» ընկերության շարունակական համագործակցության շրջանակներում է` ևս մեկ կարևոր քայլ հայ-իտալական մշակութային երկխոսության մեջ:
Ֆիլմի պրոդյուսեր` Արամ Հարությունյան
Խորհրդատու` Արմինե Անտիկյան
Մոնտաժի ռեժիսոր` Էդուարդ Սողոյան
Օպերատոր` Արմեն Հակուբյան-Թամրազյան
Լուսանկարը` Նարեկ Բախտամյանի