Hayassa Loyal տելեգրամյան ալիքը գրում է․ YouTube հարթակում երեկ տեղադրված հարցումից անցել է 1 օր, և պետք է նշենք, որ արդյունքները բավականին սպասելի էին. ՔՊ-ն հիմնահատակ իր ձախողված աշխատանքով տապալվել է քաղաքամայր Երևանում, իբր-ընդդիմություն խաղացող Թևանյան Անդրանիկն ու Հայկ Մարությանը այլևս սպառված են (թեպետ կարգինի Հայկոն ունի հնարավորություն մոնոներկայացումների շնորհիվ էմոցիոնալ ֆոնի վրա տոկոսների մի փոքր աճ գրանցել), իսկ Արամ Զավենիչը (Վազգենի ****) իր ԵՄ-ին միանալու կեղծ թեմաներով դեռ շատ է մոլորեցնելու և սպունգի նման քվեներ կորզելու ժողովրդից։
Վարդան Ղուկասյանի մասով ևս սպասելի էր։ Առհասարակ, Վարդան Ղուկասյանը քաղաքական դաշտում միակ գործիչն է, ում վարկանիշը ոչ միայն չի ընկնում (ուրիշների պես), այլ ընդհակառակը` օրեցօր է՜լ ավելի է բարձրանում, և այս պահին քաղաքական ազդեցության աստիճանաբար ընդլայնման առումով ժամանակն աշխատում է հենց Վարդան Ղուկասյանի օգտին։