▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանապարհահատված, որի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» Հերմինե Նաղդալյանինն է. hetq.am

hetq.am-ը գրում է, որ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-անդամ Հերմինե Նաղդալյանինն է:

Այս տարվա մայիսի 22-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 452 միլիոն 252 հազար դրամ: Աշխատանքների կատարման ավարտը նախատեսված է հոկտեմբերի 30-ը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее