▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճապոնիան բողոքում է Ռուսաստանի դեմ

Ճապոնիային լուրջ անհանգստացրել է Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում ռազմակայան ստեղծելու մասին հայտարարությունը: Ճապոնիայի կառավարության անդամներն արդեն իսկ զգուշավոր բողոք են հայտնել այդ կապակցությամբ.

«Մենք դեռ չենք պարզել այդ հայտարարության համատեքստը, սակայն, եթե նման ծրագիր իրոք գոյություն ունի, Ճապոնիայի կառավարությունը դրա դեմ խիստ բողոքելու է, քանի որ մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ կղզիները Ճապոնիային են պատկանում», - հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում ռազմակայանի կառուցման մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ապագայում Ռուսաստանը նախատեսում է ռազմակայաններ կառուցել նաեւ Վռանգելի կղզում եւ ռուս-ամերիկյան սահմանի մոտ գտնվող մի քանի այլ տարածքներում, քայլ, որը վերլուծաբանների խոսքով, լուրջ բեռ կարող է դառնալ Ռուսաստանի բյուջեի համար:

Հատկանշական է, որ Կուրիլյան կղզիների խնդրի չլուծված լինելու պատճառով Ռուսաստանը եւ Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպես էլ խաղաղության պայմանագիր չեն կնքել: Մասնագետների կարծիքով սակայն, կղզիների շուրջ ձկան, ինչպես նաեւ գազի եւ նավթի հարուստ պաշարներն անհավանական են դարձնում դրանց վերադարձը Ճապոնիային:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее