Ջերմուկում չկար մարդկային այն հոսքը, որը կար տարիներ առաջ, գրեթե մարդ չկար, քանի որ քաղաքի գլխին թշնամին է դիրքավորվել, այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը: «Նեռը պատրաստվում է ամբողջությամբ թշնամուն հանձնել մեր հայրենիքը և Ջերմուկը դրա վառ դրսևորումն է»,- ասաց Սրբազանը: *** |
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկայում Սրբազան պայքարի մասնակիցները Գեղարքունիքի մարզ են այցելելու։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանը։ Ինչ վերաբերում է օրերս Վայոց ձորի մարզ կատարած այցին, ապա Սրբազանը նշեց՝ արդյունքները առավել քան տպավորիչ են, մարդիկ ոգևորված են, սպասումները շատ մեծ են․ իրենց շատ ջերմ են դիմավորել, քննարկումներն ու հանդիպումներն արդյունավետ են եղել։ Սրբազան պայքարին ողջույններ են ուղարկել նաև մեր մարտական դիրքերից։ «Գյուղում տուն չկար, որ չողջուներ, տուն չհրավիրեր, մարդիկ չկանգնեին, չխոսեին։ Այնպես որ, վերստին պիտի հաստատեմ՝ մեր երկրում մթնոլորտը փոփոխություների մթնոլորտ է։ Եվ մեզ մնում է ճիշտ ճանապարհով հասցնել տեղ»,- գործընթացների մասին խոսելիս ասաց Բագրատ Սրբազանը։ |
Դիտեք նաև՝
Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում կրկին անդրադառնալով իշխանությունները կողմից անդադար քարոզվող խաղաղության մասին, Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր Հանրապետության բոլոր տարածքները կրակների մեջ են, ու սրա անունը դրել են խաղաղություն։ Անընդհատ հանձնելու ճանապարհով խաղաղությունը ո՞րն է։ Այս պայքարն իր էությամբ, իր բովանդակությամբ հոգևոր, բարոյական արժեքով պայքար է։ Մեր ամբողջ ընթացքն այս ճանապարհից չի շեղվելու։ |