Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին խնդրել է զորակոչել իրեն. «Ես զինվորական մասնագիտություն ունեմ՝ «հատուկ պրոպագանդա»: Ուրախ եմ, որ ինձ այդ մասնագիտությունն ուսանել են հիսուն տարի առաջ: Ես անձամբ եմ դիմել պաշտպանության նախարարին, որպեսզի ամբողջ ԼԴԿ խմբակցությանը, 56 պատգամավորի, ներառեն պահեստազորի մեջ և բոլորիս անմիջապես հավաքների կանչեն»,-ասել է Ժիրինովսկին.հայտնում է rusnovosti-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն իր բոլոր ռազմական շրջանների տարածքում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին զորավարժություններ կանցկացնի՝ զորակոչելով պահեստազորի զինվորականներին: